National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.07.2010
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը Ազգային ժողովում
1 / 5

Եռօրյա այցով Հայստանում է գտնվում Ֆրանսիայի Սենատի ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը` խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխավորությամբ:

Հուլիսի 8-ի առավոտյան պատվիրակության անդամները Ազգային ժողովի այգում  ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ազգային ժողովում Սենատի պատվիրակությունը հանդիպեց Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի, անդամներ Գալուստ Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հեղինե Բիշարյանի, Արմեն Ռուստամյանի եւ Վազգեն Կարախանյանի  հետ:

Ողջունելով հյուրերին` Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը կարեւորեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը` պարոն Բաբլոյանը  կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում:

Տիկին Զոհրաբյանը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը, նշեց, որ դա այն կարեւոր գործիքն է, որը պաշտոնական դիվանագիտությանը զուգահեռ կարող է առաջ մղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող շահերն եւ խնդիրները: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ֆրանսիայի, որպես ԵՄ լոկոմոտիվ երկրներից մեկի փորձը եվրաինտեգրման ճանապարհին օգտակար է Հայաստանի համար եւ հույս հայտնեց, որ խորհրդարանական մակարդակով փոխայցերը կարող են նպաստել այդ արժեքների առաջ մղմանը։ Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հակամարտությունը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու Ֆրանսիայի ջանքը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Հեղինե Բիշարյանը նշեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես եղել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ջատագովը: Տիկին Բիշարյանը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման հարցում  կարեւորեց  Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերը, որն իր տեսակով եւ որակով առանձնանում է: Տիկին Բիշարյանը նույնպես կարեւորեց  Ֆրանսիայի դերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր  ԼՂ հակամարտության հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում:

Արմեն Ռուստամյանն էլ հավելեց, որ Ֆրանսիան միջազգային ատյաններում այն երկրներից  է, որ ամուր կանգնած է Հայաստանի կողքին: Նրա խոսքով` հայ-ֆրանսիական հարաբերությունները ոչ միայն պաշտոնական են, այլ նաեւ բարեկամական:  Պարոն Ռուստամյանը գոհունակությամբ նշեց, որ Ֆրանսիան առաջիններից մեկն էր, որ պաշտոնապես  ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական հարաբերությունները, կարեւորեց ֆրանսիական մշակույթի դերը հայ ժողովրդի կրթության եւ դաստիարակության հարցում: Պարոն Սահակյանը կարեւորեց Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների դերակատարությունը երկու երկրների միջեւ համագործակցությունը առավել խորացնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Սահակյանն անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի օրակարգում ցեղասպանության ժխտման, ուրացման օրինագծի ընդգրկմանը, այդ հարցում ակնկալեց նրանց օժանդակությունը:

 Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները  շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար եւ նշեցին, որ պատվիրակությունն այս կազմով առաջին անգամ է գտնվում Հայաստանում:

Սենատի ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշը նշեց, որ այցի նպատակն է առավել մոտիկից ծանոթանալ Հայաստանի խնդիրներին: Նա ցանկություն հայտնեց, որ տարածաշրջանի ժողովուրդները հարաբերությունները կառուցեն ոչ թե ուժի, այլ խաղաղ բանակցային ճանապարհով` փորձելով մոռանալ անցյալը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց հայ-ֆրանսիական փոխգործակցության առավել  ակտիվացումը` կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ միջազգային կազմակերպություններում  համագործակցության խորացումը:

Նույն օրը Ֆրանսիայի Սենատի  պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am